Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության․ ԱՀԱԶԱՆԳ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտարարություն է տարածել Քոչար մշակութային հիմնադրամը։
Նշվում է, որ այս մասին ահազանգվել է ՀՀ կառավարությանը, այժմ գործը ՀՀ քննչական կոմիտեում է։
«Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։
Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-նշված է հայտարարության մեջ։
Հիմնադրամից հայտնում են նաև, որ վաղը, ժամը 12:00-ին, IBIS հյուրանոցի ԿԱՐԻՆ սրահում Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանը մամլո ասուլիսում ներկայացնելու են փաստեր։