Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված երիտասարդի որոնումների մասին պատմող «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում
11.12.2024,
08:59
Շողակաթը հեռախոսով նկարահանել է որոնողական աշխատանքները՝ ընդհուպ մինչև եղբոր աճյունի հայտնաբերումը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում։
«Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահը Սերգեյ Լոզնիցան է։ Իսկապես մեծ պատիվ է, և սա մեծ պատասխանատվություն է»,-գրել է Վարդանյանը:
«1489» ֆիլմը նկարահանել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 21-ամյա ուսանող, երաժիշտ Սողոմոն Վարդանյանի քույրը։ Ֆիլմի վերնագիրը հղում է անանուն համարին, որի ներքո Վարդանյանը նշված էր որպես անհայտ կորած։ Շողակաթը հեռախոսով նկարահանել է որոնողական աշխատանքները՝ ընդհուպ մինչև եղբոր աճյունի հայտնաբերումը։