ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ամենասկանդալային ռոք–խմբերից մեկը` «Լենինգրադը», համերգ կտա Երևանում հոկտեմբերի 19–ին, տեղեկացրեցին կազմակերպիչները Facebook–յան իրենց էջում։
«Սերգեյ Շնուրովի և նրա թիմի ելույթը դրական էներգիայի հզոր լիցք է։ Երաժիշտները կարողանում են դրական էներգիայով լիցքավորել ցանկացած հանդիսատեսի։ «Լենինգրադի» 2016 թ.–ի համերգները ներառում են խմբի գլխավոր հիթերը, որոնք համացանցում արժանանում են միլիոնավոր դիտումների», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում