526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

«ԱՄԻ Նովոստի–Արմենիան» և Armenian Blockchain Forum–ը գործարկում են տեղեկատվական ալիք բլոկչեյնի և նորարարական տեխնոլոգիաների մասին

17:44
12 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «ԱՄԻ Նովոստի–Արմենիան» և Armenian Blockchain Forum–ը, ECOS ենթակառուցվածքային ներդրումային նախագծի աջակցությամբ, գործարկում են տեղեկատվական ալիք բլոկչեյնի և նորարարական տեխնոլոգիաների մասին։

Ուսուցողական հոդվածների օգնությամբ newsarmenia.am պորտալի ընթերցողները կիմանան, թե ինչպես է աշխատում բլոկչեյնը, ինչպիսին է կրիպտոարժույթի մեխանիզմը, ինչ է ICO–ն, սմարթ պայմանագիրը և ինչպես են նորարարական տեխնոլոգիաներն ինտեգրվում բիզնեսում, ժամանակակից տնտեսության և պետական կառավարման մեջ։ Բացի այդ, անդրադարձ կկատարվի այնպիսի տեխնոլոգիաներին, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, նեյրոցանցերը, մեքենայական և խորը ուսուցումը։

Ուսուցողական նախագծի շրջանակում պատրաստվում են հոդվածներ, որոնք նախատեսված են պատրաստվածության տարբեր մակարդակ ունեցող լսարանի համար` նրանք, ովքեր դեռ նոր են սկսում ծանոթանալ թեմային մինչև իսկական գիտակները, ովքեր փնտրում են ավելի խորը վերլուծություն։
Նյութերի նախապատրաստումը համակարգում է Armenian Blockchain Forum–ի թիմը։ Ապրիլի 22–ին նրանք արդեն անցկացրել են Հայաստանում առաջին բլոկչեյն–ֆորումը, որը դարձավ հանրապետությունում կազմակերպված խոշորագույն իրադարձությունը` նվիրված բլոկչեյն–արդյունաբերությանը։ «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացված միջոցառումն ունեցել է ավելի քան 600 մասնակից, որոնց թվում եղել են նորարարական տեխնոլոգիաների շուկայի առաջատար ընկերությունների (ինչպիսիք են IBM–ը, Microsoft–ը, Hyperloop Transportation Technologies–ը, NEM–ը, NexChange–ը, Chronobank.io–ն և այլք) ներկայացուցիչներ, ինչպես նաև տեխնոլոգիական փորձագետներ և խոշորագույն ներդրողներ։

Գլխավոր գործընկերն է ECOS ընկերությունը, որը միջազգային ներդրումային հոլդինգ է, որի շրջանակում ստեղծվում էկոհամակարգ և IT–քլասթեր` Հայաստանի տարածքում բարձր տեխնոլոգիական սթարթափերի զարգացման համար։ Այս նախաձեռնությունը նախատեսում է ակսելերատորների, R&D կենտրոնների և մրցակցության կենտրոնների գործարկում` նախատեսված IT մասնագետների համար։ Նման կենտրոնների գործարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացման վրա։

Հարկ է նաև նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության երեք հեռանկարային ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում «նոր, հեղափոխական գաղափարների մշակումն է»։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի տեղեկատվական տարածքում ավելի քան 10 տարի և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, իսկ «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքն (newsarmenia.am) ամեն ամիս ունենում է ավելի քան 1,1 մլն այցելու։ Գործակալությունն ակտիվ մարկետինգ է վարում սոցիալական ցանցերում և այսօրվա դրությամբ Facebook–ում ունի 148 հազար բաժանորդ, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր