«Զվարթնոցով» իրականացվող չվերթերն ուշանում են եղանակային վատ պայմանների պատճառով
26.12.2016,
18:51
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով իրականացվող մի շարք չվերթեր հետաձգվում են եղանակային վատ պայմանների պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով իրականացվող մի շարք չվերթեր հետաձգվում են եղանակային վատ պայմանների պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
Հայաստանի մի շարք մարզերում և մայրաքաղաքում դեկտեմբերի 26–ին ձյուն է տեղում, առանձին շրջաններում մրրիկ է և ցածր տեսանելիություն։
«Մոսկվա–Երևան և Երևան–Մոսկվա չվերթերը հետաձգվել են անորոշ ժամանակով եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Երևան–Նովոսիբիրսկ, Երևան–Կրասնոդար չվերթերը ժամանել են ուշացումով և կմեկնեն նույնպես ուշացումով»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա, Երևան–Կիև չվերթը կիրականացվի առաջիկայում։ -0-