ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության որոշումներում՝ թվագրված նոյեմբերի 11-ով:
Արտակ Դավթյանն այս պաշտոնին նշանակվել է 2020թ.-ի հուլիսի 16-ին: Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա հունիսի 8-ին նա ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, ինչը հաջորդել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկության հետ, ըստ որի, չնայած համավարակով պայմանավորված մարդաշատ հավաքույթների արգելքին, նա անցկացրել է իր որդու հարսանիքը: -0-