Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի. Սուրենյան

08.07.2019, 10:38
Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի:
Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում։ Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է . ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն», – նշել է նա։

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, հուլիսի  8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +31...+33, գիշերը` +17...+19, երեքշաբթի ցերեկը կանխատեսվում է +32..+34, գիշերը` +17...+19։–0–