2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

20.02.2020, 18:21
2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:-0-