ԶԼՄ-ները պարզել են, թե ինչու է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարը կես տարին մեկ մեկնում ԱՄՆ

30.09.2016, 12:30
Պարզվում է, որ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը շատ հաճախ է լինում ԱՄՆ–ում։

ԶԼՄ-ները պարզել են, թե ինչու է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարարը կես տարին մեկ մեկնում ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պարզվում է, որ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը շատ հաճախ է լինում ԱՄՆ–ում։

ԶԼՄ–ները պարզել են, որ նա մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում, գրում է «Ժամանակ» թերթը։

Պարբերականի տվյալներով, տարիներ առաջ Արմեն Ամիրյանն իր աներձագի միջոցով ԱՄՆ հայաշատ Գլենդելի բարձրադիր հատվածում մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք էր բերել առանձնատուն։

«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ, ֆինանսական դժվարությունների պատճառով, Արմեն Ամիրյանը վաճառել է այդ առանձնատունը, սակայն ողջ ընտանիքը շարունակում է պահպանել մշտական բնակության իրավունքը` 6 ամիսը մեկ մեկնելով ԱՄՆ՝ «գրին քարտը» թարմացնելու և այն «հաստատելու» համար»: -0-