ԶԼՄ–ներին հայտնի է դարձել, թե ում կարող է առաջադրել ՀՅԴ–ն
03.02.2017,
11:34
ՀՅԴ-ն փորձում է մոբիլիզացնել իր ռեսուրսները:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ-ն փորձում է մոբիլիզացնել իր ռեսուրսները՝ առաջադրելով ոչ միայն դաշնակցականների, այլև հեղինակություն վայելող անկուսակցականների, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականին հայտնի է դարձել, որ բժիշկներ Արտավազդ Սահակյանի, Տարոն Տոնոյանի, Գյումրու ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի կողքին կարող է առաջադրվել նաև առողջապահության նախկին փոխնախարար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը։
«Շիրակի մարզում կառաջադրվի նաև Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանը, իսկ Լոռվա մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը»,–գրում է թերթը։