«ԶԼՄ–ների մասին» օրենքի լրացումների նախագիծն առաջացրել է Ժուռնալիստների միության դժգոհությունը
01.07.2019,
17:16
Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արդարադատության նախարարությունը նորմատիվ ակտերի www.e-draft.am նախագծերի միասնական պորտալում հրապարակել է մի շարք օրենքներում, այդ թվում` «ԶԼՄ–ների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Արդարադատության նախարարության պարզաբանումները
«Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից»,– նշվում է Արդարադատության նախարարության հաղորդման մեջ։
Գերատեսչությունում նշել են նաև, որ եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել, ապա Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար»,– նշվում է գերատեսչության հաղորդման մեջ։
Ժուռնալիստների միության դիրքորոշումը
Տվյալ նախաձեռնությունը մտահոգություն է առաջացրել Ժուռնալիստների միության շրջանակում, որը հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ «Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ»,– նշվում է հաղորդման մեջ։
Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ նախագիծը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։
Նշվում է, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։
«Այս կապակցությամբ մի շարք ԶԼՄ-ներ դեռևս 2016թ. հայտարարություն են տարածել առ այն, որ թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ները ներկայումս գտնվում են անհավասար մրցակցային վիճակում՝ համեմատած օնլայն ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ և զբաղվում է գրագողությամբ։»,– ասվում է հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ նշվում է, որ եկել է օնլայն լրատվամիջոցների դաշտը կարգավորելու ժամանակը, իսկ «քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ևս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների և օնլայն ԶԼՄ-ների միջև»։
Հայտարարությունում ընդգծվում է, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է։ -0-