429.51
4.27
395.68
0
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ. Հրայր Թովմասյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է հավանական թեկնածուն

11:48
19 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսը փրկեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չեղարկեց հանրաքվե անելու գործընթացը։ Սակայն ՍԴ-ի «գորդյան հանգույցը» պետք է իր հանգուցալուծումը ստանա՝ սկսած գործը կիսատ չեն թողնում սկզբունքին հավատարիմ, գրում է «Ժողովուրդ» թերթը:

Загружается новость ... "Лево"

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հաջորդ շաբաթվա ընթացքում համապատասխան նախագծով ՍԴ երկարամյա անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ կտան դատավորի պաշտոնին՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին։ Այդպես հանգուցալուծում է ստանալու ՍԴ կազմի հարցը։ Սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ առնվազն դատավոր, եթե ոչ ՍԴ նախագահ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նաև ակտիվ քննարկում են, թե ով կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից ՍԴ գործուղվել է դատավոր Վահե Գրիգորյանը, բայց անգամ «Իմ քայլում» նրան չեն դիտարկում՝ որպես ՍԴ նախագահ:

Ըստ տեղեկությունների՝ Վահե Գրիգորյանը, չաշխատելով, բայց պետբյուջեից վարձատրվելով, այնուամենայնիվ, իրեն չի արդարացրել, ինչի համար էլ իշխանությունները Հրայր Թովմասյանին փոխարինող են փնտրում այժմ։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցին լուծում տալու համար: Վենետիկի հանձնաժողովը մինչ այս բանավոր կերպով էր ներկայացրել իր կարծիքը, իսկ այսօր կհրապարակվի վերջնական որոշումը: Սակայն, մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը կողմ է այս տարբերակին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ