526.81
7.46
477.4
+6
Եղանակը Երևանում
Հայ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլից կփոխհատուցի 2008-2014 թթ. դեպքերը

17:09
22 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին։ Այս մասին որոշում է կայացվել զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիշստում որոշում է կայացվել նաև հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Загружается новость ... "Право"

2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը:

Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև լիարժեք հաշվետվության և բացառիկ թափանցիկության սկզբունքով: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։