ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Զիկա վիրուսով վարակվածներ չեն գրանցվել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Զիկա տենդը համանուն վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Եվրոպայում հիվանդացության առաջին դեպքը գրանցվել է արդեն փետրվարի սկզբին։ Ախտանիշներն են` բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր և հոդացավեր, բորբոքումներ, սրտխառնոց, փսխում, ստամոքսի խանգարումներ։
«Զիկա վիրուսի հարուցիչները մոծակներ են, որոնք Հայաստանում չկան` կլիմայական պայմաններով պայմանավորված։ Հիվանդը կարող է վարակվել այն երկրներում, որտեղ կան այդ մոծակները։ Հայաստանում հիվանդության գրանցված դեպքեր չկան»,– ասաց Մուրադյանը։
Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ–ները, Զիկա վիրուսով առաջին վարակվածը գրանցվել է Ռուսաստանի տարածքում, դա Դոմինիկյան Հանրապետությունից վերադարձած մի կին է։ Հիվանդը ստացիոնարում է, վիճակը գնահատվում է բավարար։ Ինչպես հաղորդվում է, հիվանդությունը միանգամից չի առաջացել, այլ միայն մի քանի օր անց։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում