412.76
4.77
386.62
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2016» մրցանակաբաշխության հաղթողները կորոշվեն առցանց քվեարկությամբ

17:03
14 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեկնարկել է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2016» չորրորդ ամենամյա մրցանակաբաշխության առցանց քվեարկությունը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց մրցանակաբաշխության կազմակերպիչ «Սպառողների աջակցման կենտրոնի» նախագահ Աշոտ Միրզոյանը։

«Հայաստանում մրցանակը շնորհվում է 2013 թ.-ից: Այս տարի մենք մի քանի փոփոխություն ենք մտցրել անվանակարգերի ցուցակում: Ավանդաբար այն շնորհվել է սննդի արդյունաբերության ոլորտի հայրենական ընկերություններին, իսկ այս տարի մենք որոշեցինք ավելացնել նաև նոր ոլորտներ», - նշեց Միրզոյանը` ավելացնելով, որ քվեարկել կարելի է www.armbrand.am կայքում:

Նա ընդգծեց, որ այս տարի մրցանակը կշնորհվի տասն անվանակարգերում` «Գարեջուր», «Նրբերշիկ», «Շոկոլադե պանրիկ», «Հաց», «Օղի», «Յոգուրտ», «Համեմունքներ», «Կոշիկ», « Տեքստիլ» և «Տաքսի ծառայություն»:

«Այս տարի մենք նոր անվանակարգեր ենք ներմուծել` «Կոշիկ», «Տեքստիլ» և «Տաքսի ծառայություն»: «Տաքսի ծառայություն» անվանակարգի ներմուծումը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում գործում են բազմաթիվ տաքսի ծառայություններ, սակայն, դա ոչ մի կերպ չի ազդում տվյալ ծառայության որակի բարձրացման վրա: Մենք փորձել ենք մեր կողմից աջակցել այդ ոլորտի զարգացմանը», - ավելացրեց Միրզոյանը:

Նրա խոսքով, ավանդաբար մրցանակաբաշխությունն անցկացվում էր հոկտեմբերին, իսկ նոյեմբերին ամփոփվում էին առցանց քվեարկության արդյունքները, սակայն այս տարի, որոշ հանգամանքներից ելնելով, մրցանակաբաշխությունը տեղափոխվել է նոյեմբեր:

«Ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մենք մրցանակների խաղարկություն կանցկացնենք քվեարկության մասնակիցների համար, որին կկարողանան մասնակցել մինչև նոյեմբերի 30-ը լրացրած և ուղարկած բոլոր հայտերն ունեցողները», - նշեց Միրզոյանը:

Իր հերթին «Armenian Brands» նախագծի ղեկավար Մարիաննա Քաբաբյանն ավելացրեց, որ մրցանակաբաշխությունն ուղղված է հայրենական արտադրության զարգացմանը` վեր հանելով այս կամ այն ոլորտի որակյալ արտադրանքը, հետևաբար` նպաստելով երկրում տնտեսության զարգացմանը:

«Մենք կարծում ենք, որ տեղական ընկերությունների արտադրանքը, թե որակի, թե մատչելիության տեսանկյունից չի զիջում ներկրվող ապրանքներին», - ընդգծեց Քաբաբյանը:

«Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը, որը ստանում են դափնեկիր ընկերությունները ապրանքների և ծառայությունների որակի ինքնատիպ նշան է` հիմնված ժողովրդի վստահության վրա: «Ժողովրդական ապրանքանիշ» տիտղոսի շնորհումը թույլ է տալիս ձեռնարկություններին հիրավի համարվել լավագույնը սպառողների կողմից և օգտագործել մրցանակաբաշխության խորհրդանիշը իրենց արտադրանքի փոթեթավորման վրա:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են` «Տաշիր» ընկերությունների խումբը, «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «Armenian Brands» նախագիծը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում