«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանավորվել է
02.08.2016,
13:10
Այսօր կալանավորվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կալանավորվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ժողովուրդ» թերթին ասել է նրա քույրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225–րդ հոդվածի 1–ին մասով (Զանգվածային անկարգություններ հրահրելը)։
Տվյալ քրեական գործի շրջանակում արդեն ձերբակալվել են ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը և Հովսեփ Խուրշուդյանը։ -0-