Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի «Լամբադա» կամուրջի երթևեկություն

08.08.2024, 15:07
Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի «Լամբադա» կամուրջի երթևեկություն

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/.  Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված Արաբկիրում երթևեկությունը կդադարեցվի։

«Օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։