+12
Եղանակը Երևանում
Հայ

Զարուհի Փոստանջյանն առաջարկել է Գարո Փայլանին հրավիրել Երևան

20:14
06 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երկուշաբթի խորհրդարանի նիստում առաջարկեց խորհրդարան հրավիրել թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին։

Նշելով, որ 5–րդ գումարման հայկական խորհրդարանը շուտով կավարտի իր աշխատանքը` Փոստանջյանն անհրաժեշտ համարեց հրավիրել Փայլանին ելույթ ունենալու Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից։

10 տարի առանց Հրանտ Դինքի>>

Քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը հայտնի է հայամետ համարձակ ելույթներով Թուրքիայի մեջլիսում, ինչի համար բազմաիցս ենթարկվել է ճնշման և պատժամիջոցների։ Մասնավորապես, 2016 թվականի ապրիլին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասխանության հերթական տարելիցի կապակցությամբ Փայլանը թուրքական մեջլիսի նիստում պահանջել է քննություն կատարել Հայոց ցեղասպանության ժամանակ հայ մտավորականության մի շարք հայտնի ներկայացուցիչների սպանության առթիվ։

«Անհրաժեշտ է նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ հայ խորհրդարանականների առջև։ Դրանով իսկ մենք կհայտնենք նրան մեր աջակցությունը նրա համար, որ նա բարձրաձայնում է Հայաստանի հետ կապված հարցերը թուրքական խորհրդարանում, ինչի համար ենթարկվում է ճնշման։ Մենք պետք է մեր օժանդակությունը հայտնենք նրան` հրավիրելով Հայաստան»,– ասաց Փոստանջյանը։

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ Ծնունդը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Նա ընդգծեց, որ, անկասկած, նման առաջարկը քաղաքական ենթատեքստ է պարունակում և պահանջեց սատարել այդ նախաձեռնությանը։

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին նշեց, որ տվյալ նախաձեռնությունը հարկ է քննարկել։

«Անհրաժեշտ է վերլուծել, թե դա ինչ կտա մեզ, թե ինչ ենք դրանով ուզում ասել։ Ընդհանուր առմամբ, գաղափարը շատ լավն է, բայց միաժամանակ այստեղ առկա է քաղաքական ենթատեքստ, որը պետք է քննարկել»,– ասաց Սահակյանը։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները