423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովային Նժդեհի մասին ամբողջական տեղեկություն չեն տրամադրել. ՀՀ ԱԺ փոխխոսնակ

23:12
10 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Գարեգին Նժդեհի մասին, հավանաբար, ամբողջական տեղեկություն չեն տրամադրել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Այս կապակցությամբ, Շարմազանովի խոսքով, ինքը ստիպված է պարզաբանումներ տալ հայ ժողովրդի ազգային հերոս Գարեգին Նժդեհի վերաբերյալ։

Ավելի վաղ Զախարովան, մեկնաբանելով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, ում ճեպազրույցում ներկայացրել էին որպես Վերմախտի «Հայկական լեգիոնի» ստեղծողներից մեկը, ասել էր հետևյալը. «Մեզ համար հասկանալի չէ այս արձանի տեղադրումը, չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի, Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովրդի այդ անմահ սխրանքի մասին»։

Ռուսաստանը զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստից>>

Շարմազանովի խոսքով, Նժդեհը նույնպիսի ազգային հերոս է, ինչպիսին Ալեքսանդր Նևսկին է, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովը կամ մարշալ Ժուկովը ռուս ժողովրդի համար։

«Կապել Գարեգին Նժդեհի անունը Վերմախտի հետ սխալ է։ Իր ողջ կյանքը նա նվիրել է հայ ժողովրդի ազատությանն ու անկախությանը, պայքարել է հանուն Հայաստանի, իսկական հայրենասեր է եղել»,- ասաց Շարմազանովը։

Փոխխոսնակն ընդգծել է, որ Նժդեհը երբեք հակառուսական չի եղել։ Ավելին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պատերազմել է Թուրքիայի դեմ ռուսական կանոնավոր բանակի կազմում՝ ղեկավարելով հայ կամավորական ջոկատները և արժանացել է պատվի Ռուսական կայսրության կողմից։

«Եվս մեկ կարևոր փաստ. 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոլոտովը ֆաշիստական Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպի հետ պակտ է ստորագրել, բայց ոչ ոք չի մեղադրում Մոլոտովին և ԽՍՀՄ-ին հիտլերյան Գերմանիայի հետ դաշնակցության մեջ։ Բոլորն էլ հասկանում են, որ դա արվել է Խորհրդային Միության ժողովուրդների շահերից՝ հնարավոր ֆաշիստական հարձակումը կանխելու համար»,- նշեց փոխխոսնակը։

Նա ընդգծեց, որ նույն տրամաբանությամբ էլ Նժդեհը կապ է պահպանել գերմանացիների հետ, որ կասեցնի Գերմանիայի դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։

«Նժդեհի ոչ մի զինվոր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չի պատերազմել Խորհրդային Միության դեմ»,- ասաց Շարմազանովը։


Գարեգին Նժդեհի «ցեղակրոն» ուսմունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր հայի համար բարձրագույն արժեք պետք է լինի սեփական ծագումը, ընտանիքն ու ավանդույթները։ Ցեղակրոնի գլխավոր նպատակն է համախմբել հայ ժողովրդին պատմական հայրենիքի ողջ տարածքում` միասնական պետության շրջանակում։ Նժդեհի գաղափարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ–ի գաղափարախոսական պլատֆորմի հիմքն են։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է