529.69
7.45
476.43
+9
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովան մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը Հայաստանի կենսալաբորատորիաների վերաբերյալ

11:13
20 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում կենսալաբորատորիաների և համապատասխան հուշագրի առիթով ծագած տարընթերցումների վերաբերյալ։

Դեկտեմբերի 17–ին Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին տված հարցազրույցում պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին հարցին` ասել է, որ ներկայում Մոսկվան և Երևանը պատրաստում են մի փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի լաբորատորիաներում օտարերկրացի զինվորականների բացակայությունը։

Նախօրեին այդ թեմային է անդրադարձել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Դուք պարզապես չեք տեսել այդ հարցազրույցը։ Նրանք, ովքեր տեսել են, տարընթերցումներ և թյուրըմբռնում չունեն»,– ասել է Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցում։
Նրա կարծիքով, դա զգացական իմաստով թեժ հարցազրույց էր, որն անցկացնում էին թղթակիցները` «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի լրագրողները, ովքեր, ընդհատելով նախարարին, անդադար հարցեր էին տալիս` առանց պատասխաններ տալու հնարավորության։

«Լրագրողների նկատմամբ որևէ պահանջներ չկան, բայց ստացվեց էմոցիոնալ հարցազրույց, որի հետևանքով առաջացավ այդ տարընթերցումը»,– ասել է Զախարովան։

Загружается новость ... "Право"

Նա ընդգծել է, որ, հասկանալով հստակեցման անհրաժեշտությունը, ԱԳՆ–ն հրապարակել է սղագրությունը` եզրույթների բոլոր անհրաժեշտ պարզաբանումներով։
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը ոչ թե ընդհանուր առմամբ զինվորականների, այլ ռազմական լաբորատորիաների մասին է։

Տվյալ կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների և Հայաստանի լրատվական միջավայրի ներկայացուցիչներին, ովքեր զանգահարել և ճշտել են, թե ինչի մասին է խոսքը, այլ ոչ թե արծարծել այն, ինչ հարցեր է առաջացնում։

«Շատ շնորհակալ ենք կատարած ճշտումների մասին։ Եվս մեկ անգամ ասում եմ, որ չեմ ցանկանում որևէ մեկի վարկանիշն ավելացնել, բայց այդ հացրազրույցն իսկապես առանձնացել է հարցերի ձևակերպման իմաստով»,– ասել է Զախարովան։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։