Ընկերներ, գործընկերներ, ընթերցողներ

31.12.2016, 10:44
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին, գործընկերներին, հարազատներին և բարեկամներին գալիք տարվա կապակցությամբ:
 Ընկերներ, գործընկերներ, ընթերցողներ
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին, գործընկերներին, հարազատներին և բարեկամներին գալիք տարվա կապակցությամբ:

Բոլորին մաղթում ենք, որ հաջորդ տարին լինի լավատեսության, նոր հեռանկարների, մասնագիտական աճի, բարեկեցության, և, նախևառաջ, խաղաղության տարի:

Այո, մենք լրագրողներ ենք, մենք լուրեր ենք հայտնում, բայց թող դրանք չլինեն մարդկային կորուստների և ավերված քաղաքների, խոցված ինքնաթիռների, փախստականների մասին հաղորդումներ:

Մարդիկ դրական փոփոխությունների, կառուցողական լուծումների, գիտական բացահայտումների կարիք ունեն, որոնք կբարելավեն նրանց կյանք որակը, կընդլայնեն հորիզոնները: Մարդիկ ցանկանում են արարել՝ քաղաքներ, կամուրջներ կառուցել, հացահատիկ աճեցնել, նոր աշխարհներ յուրացնել: Եվ մենք ունենք մարդուն վայել ապրելու իրավունքը:

Երջանկություն բոլորին Նոր տարում:

ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» խմբագրություն