Ընձառյուծի ձագուկ է հայտնաբերվել Հայաստանում
09.02.2017,
18:53
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղը Facebook–ի իր էջում ընձառյուծի ձագուկի լուսանկար է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանի մասնաճյուղը Facebook–ի իր էջում ընձառյուծի ձագուկի լուսանկար է հրապարակել։ Ձագն առաջին անգամ է հայտնաբերվել Հայաստանի անտառներում։
«WWF-և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն ամենայն հավանականությամբ WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագուկներից մեկն է»,– ասվում է հրապարակման մեջ։
Գրառման մեջ նշվում է, որ Հայաստանում դա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, և դա ապացույց է, որ Հայաստանի հարավում ՀՀ բնապահապանության նախարարությունը պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով հսկայական աշխատանք է կատարում։ -0-