ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել են խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի իրենց թեկնածուներին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեկնածուի պաշտոնում ներկայացրեց Վահե Էնֆիաջյանին։
Վահե Էնֆիաջյանը 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային և համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում:
2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական:
Загружается новость ...
"Право"
02.12.2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն Մանե Թանդիլյանն է, ում կենսագրությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մանե Թանդիլյանը 1999թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մանկավարժ: 2002թ–ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը: Բիզնեսի կառավարման մագիստրոս է:
2003-2004թթ. աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ ֆինանսական վերլուծաբան: 2004թ.՝ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ հաշվապահ: 2004-2006թթ.՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2006-2008թթ.՝ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ: 2009-2017թթ.՝ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ: 2016 թվականից Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի՝ ACCA (Association of Chartered Certified Accountantse) անդամ է:
12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: -0-