Երևանը հրաժարվել է ամանորյա տոնածառից և տոնական զարդարանքից

02.12.2020, 18:53
Երևանը հրաժարվել է ամանորյա տոնածառից և տոնական զարդարանքից
Երևանը հրաժարվել է ամանորյա տոնածառից և տոնական զարդարանքից

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու, հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Загружается новость ... "Лево"

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

Երևանի քաղաքապետարանը, Ավագանու խորհրդի որոշմամբ, 100 մլն. դրամ կհատկացնի Ստեփանակերտ քաղաքի վերականգնմանը, որը տուժել է Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով: -0-