Երևանում սկսվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Արժանապատվության երթը» (LIVE)
18:22
17 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում հերթական մասշտաբային «Արժանապատվության երթի» մասնակիցները սկսեցին երթը՝ չնայած անձրևոտ եղանակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտ և քայլեցին դեպի Երևանի կենտրոն՝ Ֆրանսիայի հրապարակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար:
«Այսօր վտանգ է սպառնում Կապանի մեր հայրենակիցներին ... Իսկ Գեղարքունիքի մարզում ես ինքս ադրբեջանցի զինվորների տեսա 3 մ հեռավորության վրա այն վայրից, որտեղ հայեր են ապրում», - ասաց պատգամավորը:-0-