578.09
6.48
488.33
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում ժամանակավորապես կասեցվել է 18 երթուղայինի գործունեություն

18:37
14 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում պարետի որոշմամբ դադարեցվել են մի շարք երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։

«Արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

Загружается новость ... "Лево"

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 5 անգամ: Այդպիսով, օգոստոսի 12-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն: 

Հայաստանում օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
11:18
11 Սեպտեմբերի 2020
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկող օրենքների փաթեթները
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկող օրենքների փաթեթները
10:54
11 Սեպտեմբերի 2020
177 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45503–ի
177 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45503–ի
08:15
11 Սեպտեմբերի 2020
Զինամթերքի հայտնաբերում Երևանի բուհերից մեկում, դեպի ՀՀ չվերթերի մոտալուտ վերականգնումը, Բեյրութի նավահանգստի հրդեհը. ամփոփում ենք սեպտեմբերի 10-ի լրահոսը
Զինամթերքի հայտնաբերում Երևանի բուհերից մեկում, դեպի ՀՀ չվերթերի մոտալուտ վերականգնումը, Բեյրութի նավահանգստի հրդեհը. ամփոփում ենք սեպտեմբերի 10-ի լրահոսը

20:12
10 Սեպտեմբերի 2020
Վերականգնվել են Հայաստանից Եգիպտոս կանոնավոր չվերթերը
Վերականգնվել են Հայաստանից Եգիպտոս կանոնավոր չվերթերը
19:20
10 Սեպտեմբերի 2020
Արդյոք սպասվո՞ւմ են մեղմացումներ COVID-19-ի պատճառով ՀՀ ԶՈՒ-երում գործող սահմանափակումներում. ՊՆ-ն պարզաբանում է
Արդյոք սպասվո՞ւմ են մեղմացումներ COVID-19-ի պատճառով ՀՀ ԶՈՒ-երում գործող սահմանափակումներում. ՊՆ-ն պարզաբանում է

18:58
10 Սեպտեմբերի 2020
Ի՞նչ լուսանկարներ է Մարիամ Փաշինյանը հրապարակում համացանցում և ինչու են քննադատում նրան. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ լուսանկարներ է Մարիամ Փաշինյանը հրապարակում համացանցում և ինչու են քննադատում նրան. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:28
10 Սեպտեմբերի 2020
Ե՞րբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. Փաշինյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ միջազգային ավիաընկերությունները կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. Փաշինյանը մանրամասնել է. ՎԻԴԵՈ
13:29
10 Սեպտեմբերի 2020
Ավինյան. օդանավակայաններում կառուցվում է նմուշառման 20 կետ, քաղաքացին տեղում կարող է թեստավորվել և կարանտին չանցնել
Ավինյանը հայտնեց, որ օդանավակայաններում կլինեն կորոնավիրուսի նմուշառման կետեր, և քաղաքացին տեղում կարող է թեստավորվել և կարանտին չանցնել
11:10
10 Սեպտեմբերի 2020
Կորոնավիրուսի 3250 թեստավորումից հաստատվել է միայն 174 նոր դեպք, ևս 210 մարդ առողջացել է. ԱՆ–ն մանրամասնում է
Կորոնավիրուսի 3250 թեստավորումից հաստատվել է միայն 174 նոր դեպք, ևս 210 մարդ առողջացել է. ԱՆ–ն մանրամասնում է