574.98
6.46
485.26
+27
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը

17:37
22 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում չորեքշաբթի օրը՝ հուլիսի 22-ին գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը, որի նպատակը մեկ շենքում հանրային ծառայությունների մեծ շրջանակ կենտրոնացնելն է է:

Загружается новость ... "Лево"

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։

Նա հայտնել է, որ շուտով այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը:

«Այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- նշել է Բադասյանը:

Բադասյանը հավելել է, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը նաև նշել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։

Ընդ որում Բադասյանը նաև հայտնել է, որ մեծ ուշադրության է արժանացել նաև գործարքների թվայնացումը՝ ընդգծելով, որ քաղաքացիները պետք է նման կենտրոններում ծախսեն մոտ 20 րոպե անհրաժեշտ ծառայությունից օգտվելու համար: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:15
20 Սեպտեմբերի 2020
Մահացել է հայտնի բժիշկ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը
Մահացել է հայտնի բժիշկ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը
12:10
20 Սեպտեմբերի 2020
Ոչ մի լումա քաղաքացուց. ԱՆ-ն հայտնել է, որ COVID-19-ի հիվանդության բուժումը գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո
Ոչ մի լումա քաղաքացուց. ԱՆ-ն հայտնել է, որ COVID-19-ի հիվանդության բուժումը գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո
11:08
20 Սեպտեմբերի 2020
3944 թեստավորումից՝ COVID-19-ի 277 նոր դեպք, առողջացել է 57 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ-ն մանրամասնում է
3944 թեստավորումից՝ COVID-19-ի 277 նոր դեպք, առողջացել է 57 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ-ն մանրամասնում է
10:52
20 Սեպտեմբերի 2020
277 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47431–ի
277 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47431–ի
20:08
19 Սեպտեմբերի 2020
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
Անկախության օրը ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի երկնքում
16:08
19 Սեպտեմբերի 2020
Հավ գողացողներին ու կյանքում փամփուշտ չտեսածներին հերոսի կոչումներ էին տվել. «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար (ՎԻԴԵՈ)
«Հավ գողացողներին ու կյանքում փամփուշտ չտեսածներին հերոսի կոչումներ էին տվել», – ասում է «Արաբո» ջոկատի հիմնադիր–հրամանատար Մանվել Եղիազարյանը. ՎԻԴԵՈ
15:35
19 Սեպտեմբերի 2020
Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը` գործողության մեջ (ՎԻԴԵՈ)
Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը` գործողության մեջ. ՎԻԴԵՈ
12:55
19 Սեպտեմբերի 2020
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է. ԱՆ
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
12:44
19 Սեպտեմբերի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր. ԱՆ
COVID-19–ից առողջացել է ևս 182 քաղաքացի, 2 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 46 տարեկան էր
10:55
19 Սեպտեմբերի 2020
244 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47154–ի
244 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47154–ի
09:00
19 Սեպտեմբերի 2020
Ծննդկանի ողբերգական մահը, Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի դեպքերի աճ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Ծննդկանի ողբերգական մահը, Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի դեպքերի աճ. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
21:20
18 Սեպտեմբերի 2020
«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը (ՎԻԴԵՈ)
«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը. ՎԻԴԵՈ