438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի վրա. ԶԼՄ

14:07
14 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ, հաղորդում է armtimes.com-ը:

Загружается новость ... "Лево"

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ազոյանը պատմել է, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:

«Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ, հարեւանները որեւէ բան լսել են, թե ոչ, դժվարացավ ասել, նշեց՝ քննությունը կպարզի»,- գրում է աղբյուրը:

«Ահազանգել եմ ոստիկանություն, արդեն բացատրություն եմ տվել, տեղում զննել են, գործողությունները կատարվել են, պարզապես պետք է ասեմ, որ ոստիկանները եկել են առանց որևէ դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու, այսինքն՝ կորոնավիրուս Հայաստանում չկա, թող պարետն էլ իմանա, որ ոստիկանությունն աշխատում է առանց ձեռնոցի, առանց դիմակի, մինչդեռ տանը կան մեծահասակ ծնողներ»,- նշել է դերասանը:

Թերթի հարցին՝ կրակոցը որևէ բանի հետ կապո՞ւմ է, որևէ մեկին կասկածո՞ւմ է, Ազոյանը պատասխանել է, որ կասկածներ չունի որևէ մեկի նկատմամբ: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հաստատել է, որ Օրբելի փողոցում գտնվող Հովհաննես Ազոյանի տան ուղղությամբ կրակոց է հնչել:   

Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ