Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ. նշվել են պահանջները

11.11.2020, 16:30
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ. նշվել են պահանջները
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ. նշվել են պահանջները

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չորեքշաբթի Երևանում անցկացվող հանրահավաքի ժամանակ մասնակիցներին կոչ է արել շարժվել դեպի Ազգային ժողովի շենք:

Ավելի վաղ ակցիայի մասնակիցները եկել էին կառավարության շենքի մոտ Ազատության հրապարակում բողոքի ցույցից հետո:

Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը այս պահն կառավարության շենքում չէ, իսկ կառավարությունն անգործության է մատնվել:

Загружается новость ... "Лево"

«Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. մեկը, որ վարչապետը այսօրվա ընթացքում, մենք օգնենք իրեն, պատրաստի հրաժարականի տեքստը և հեռանա։ Մարդը, որ էս շենքում ստորագրեց կապիտուլյացիայի ստորացուցիչ, խայտառակ պայմանագիրը, էս պահին շենքում չի։ Հայտնի չի թաքնվելու տեղը, ինչ–որ պադվալներից ղեկավարում ա մեր ոստիկանությանն ու ԱԱԾ–ին։ Մեզ հող տված, կզած ղեկավար պետք չէ։  Կամ Փաշինյանը պետք է էս բալկոնից կարդա իր հրաժարականի տեքստը, իջնի, գլուխը կախ հեռանա, կամ ԱԺ–ն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը։ Հիմա շարժվում ենք ԱԺ, որ պահանջենք արտահերթ նիստ»,- նշել է նա։

Այսօր Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է 17 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:  Ակցիայի նպատակն է հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ ի նշան բողոքի Արցախի վերաբերյալ նրա ստորագրած համաձայնագրի դեմ, որը նախատեսում է տարածքային զգալի զիջումներ հօգուտ Ադրբեջանի: Իր հերթին, ոստիկանությունն հայտնել է, որ ռազմական դրության ժամանակ հանրահավաքներն արգելված են օրենքով և բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդու: -0-