ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան, պայմանավորված եղանակի պարզեցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի հետևանքով հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով՝ երեկոյան հասնելով մինչև -6-ի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։-0-