Երևանում անցկացվում են անհնազանդության ակցիաներ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջնագրի ժամկետի սպառվելուց հետո (ՎԻԴԵՈ)
08.12.2020,
14:32
Երևանում անցկացվում են անհնազանդության ակցիաներ Փաշինյանի հրաժարականի պահանջով վերջնագրի ժամկետի սպառվելուց հետո. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 8-ին անցկացվում են անհնազանդության ակցիաներ ընդդիմության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված վեջնագրի ժամկետի սպառվելուց հետո:
Վերջնագրի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին: Դրանից հետո ընդդիմությունը կոչ է արել քաղաքացներին իրականցնել անհնազանդության խաղաղ ակցիաներ մինչև ժամը 17:00-ն:
Անհնազանդության ակցիաների մասնակիցները ժամանակավորապես փակում են բանուկ փողոցները, այդ թվում Աբովյանն ու Մոսկվյանը, Ամիրյանը և Մաշտոցի պողոտան, ինչպես նաև Սախարովի հրապարակի մոտ: -0-