Երևանում 2-րդ անգամ կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ (ՎԻԴԵՈ)

24.07.2020, 15:26
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը բացառիկ կադրեր էր հրապարակել «Ձյունիկ» սառնարանային համալիրի առաջին պայթեցման աշխատանքներից. ՎԻԴԵՈ
Երևանում 2-րդ անգամ կիրականացվեն  «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2020 թվականի հուլիսի 24-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին իրականացվել էր «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի առաջին պայթեցման աշխատանքները: Ինչպես հաղորդել էր ԱԻՆ–ը, պայթեցման աշխատանքներն իրականացվել են «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ–ի կողմից։ 

Ստորև ներկայացնում ենք բացառիկ կադրեր «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի առաջին պայթեցման աշխատանքներից: -0-