Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն է լինելու

10.03.2020, 11:26
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն է նախատեսված
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն է լինելու

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երթևեկի փոփոխություն է կատարվել Երևանի կենտրոնում: Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

«Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի մարտի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հետ հատման մասի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Փոփոխության արդյունքում Նալբանդյան փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում տեղակայվել է «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով:-0-