Երևանի կենտրոնում Արժանապատվության երթ է անցկացվում` Փաշինյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում Արժանապատվության երթ է անցկացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով:
Երթի մասնակիցները՝ պաստառներով ու դրոշներով Ազատության հրապարակից Երևանի կենտրոնական փողոցներով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ, նրանց խոսքով, պատրաստվում են հայտարարություն անել իրենց հետագա քայլերի մասին:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին չմնալ անտարբեր Հայաստանում կատարվող այս իրադարձություններին:
Նախօրեին Երևանի կենտրոնում կրկին կազմակերպվել էր բողոքի ակցիա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները փակում էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանությունը փորձում էր կանխել նրանց գործողությունները։ Ոստիկանները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածի երկայնքով կանգնած քաղաքացիներին։ Ցուցարարներից ոմանք բարձրացել էին տրոլեյբուսի վրա, նրանց հետևից բարձրացել են ոստիկաններն ու բերման ենթարկել ցուցարարներին։ -0-