Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն նոր մոխրամաններ (ՖՈՏՈ)
23.06.2020,
14:05
Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն նոր մոխրամաններ. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Շուտով Երևանի բոլոր վարչական շրջաններում կտեղադրվեն մոխրամաններ։ Այս մասին նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
«Երևանի քաղաքապետարանին 300 հատ մոխրաման է նվիրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID Armenia)»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

