416.92
4.78
387.22
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Յանդեքսը» Երևանի բացառիկ համայնապատկեր–քարտեզ է գործարկել

21:01
30 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Յանդեքսը» գործարկել է Երևանի` աշխարհում առաջին համայնապատկեր–քարտեզը, հայտնեց «Յանդեքս.Տաքսի»–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

«Հուլիսին «Յանդեքսը» Հայաստանում մի քանի ծառայություն է գործարկել` «Յանդեքս.Քարտեզներ», «Խցանումներ», նավիգացիաներ և տաքսի։ Այսօր դրանց ավելանում է ևս մեկ տարածված սերվիս` «Յանդեքս. Համայնապատկերներ»»,– ասաց Խուդավերդյանը չորեքշաբթի նոր սերվիսի շնորհանդեսի ընթացքում, հայտնում է telecom.arka.am–ը։

Ըստ նրա, մեկ ամսվա ընթացքում «Յանդեքսը» նկարահանել է Հայաստանի, մասնավորապես, Երևանի 12 հազար համայնապատկերներ, նկարահանվել և համացանցում են հրապարակվել մոտ 450 կմ ճանապարհներ։

«Այժմ «Յանդեքս.Քարտեզներ» սերվիսում բրաուզերից կամ «Յանդեքս.Քարտեզներ» բջջային հավելվածի օգնությամբ կարելի է դիտել Երևանի գրեթե ամեն անկյունը և բազմաթիվ տեսարժան վայրեր»,– նշեց Խուդավերդյանը։

Նա ավելացրեց, որ սերվիսը շատ կարևոր է ինչպես սովորական քաղաքացիների համար, ովքեր ևս մեկ անգամ կարող են նայել քաղաքին, այնպես էլ քաղաքից մեկնածների համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպիսին է այն դարձել։

«Սերվիսը նաև կարևոր նշանակություն ունի զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե որտեղ է գտնվում հյուրանոցը, ինչ դիրք ունի, ինչ տեսք ունի քաղաքը, ուր կարելի է գնալ։ Քարտեզները, համայնապատկերները, խցանումները և նավիգացիաները երկրի և քաղաքի համար շատ կարևոր ենթակառուցվածքային սերվիսներ են, որոնք թույլ են տալիս բիզնեսի և տնտեսության տարբեր բնագավառներին զարգանալ»,– ընդգծեց Խուդավերդյանը։

Яндекс.Карты Ереван

«Յանդեքսի» քարտագրական սերվիսների ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մարդու իրավունքների խախտում չէ այն փաստը, որ համայնապատկեր քարտեզի վրա պատկերված սովորական քաղաքացիների դեմքերը բաց են, նշեց, որ Հայաստանի օրենսդրությունը չի պահանջում «ծածկել» անցորդների դեմքերը։

«Այնուամենայնիվ, այդպիսի տեխնոլոգիա ունենք։ Միշտ կարող ենք անել դա կոնկրետ օգտագործողների խնդրանքով հաշվա ժամերի ընթացքում։ Զանգվածային պահանջարկի դեպքում կարող ենք անել դա միանգամից բոլոր համայնապատկերների համար։ Դա բավականին արագ է արվում»,– ընդգծեց Կալաշնիկովը։

Կալաշնիկովն ընդգծեց նաև, որ քարտեզի վրա բոլոր գրառումները նշված են հայերեն և անգլերեն լեզուներով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում