WizzAir–ը մինչև հունիսի 30–ը չեղարկում է Աբու Դաբի–Երևան չվերթերը

25.06.2025, 14:18
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբիից չվերթները դեպի Երևան, հայտնում է ԱՄԷ–ում ՀՀ դեսպանատունը
WizzAir–ը մինչև հունիսի 30–ը չեղարկում է Աբու Դաբի–Երևան չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան, հայտնում է ԱՄԷ–ում ՀՀ դեսպանատունը։ 

«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն: 

Խնդրում ենք ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը», – նշվում է դեսպանատան Facebook–յան էջում։