Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
27.09.2022,
12:03
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը։
Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–