Wizz Air-ը չվերթեր է գործարկում դեպի Հունաստան

20.01.2026, 14:26
Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ
Wizz Air-ը չվերթեր է գործարկում դեպի Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։ 

Չվերթերը կգործարկվեն հունիսի 7-ից: 

Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: 

Ավիատոմսերի համար՝ wizzair.com։