Wildberries–ը Երևանում գործարկում է մեծ չափի ապրանքների անվճար առաքում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Wildberries–ը Երևանում գործարկում է մեծ չափի ապրանքների անվճար առաքում։
Այժմ մայրաքաղաքի բնակիչներն առանց լրացուցիչ ծախսի կարող են պատվիրել կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինարարական նյութեր և ամառանոցի համար նախատեսված ապրանքներ, որոնք կառաքվեն ուղիղ դռան մոտ՝ համապատասխան հարկ, հայտնում է մարքեթփլեյսի մամուլի ծառայությունը։
Սկզբնական փուլում առաքումը հասանելի կլինի միայն Երևանում, սակայն տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է ընդլայնել երթուղիներն ու ընդգրկել նոր բնակավայրեր։
Այսօր Wildberries հարթակում մեծ չափի ապրանքների տեսականին գերազանցում է 160 հազար անուն ապրանք։ 2024թ․–ին, նախորդ տարվա համեմատ, նման ապրանքների նկատմամբ պահանջարկն ավելացել է ավելի քան յոթ անգամ։