Wildberries-ը անվանել է Հայաստանում առցանց եղանակով գնված թոփ 5 ապրանքները

21.08.2025, 12:11
Wildberries-ը անվանել է անցյալ շաբաթ ՀՀ-ի առցանց գնորդների կողմից  գնված թոփ 5 ապրանքները
Wildberries-ը անվանել է Հայաստանում առցանց եղանակով գնված թոփ 5 ապրանքները

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Wildberries-Russ-ը անվանել է այն 5 ապրանքները, որոնք ՀՀ բնակիչները առցանց եղանակով ամենաշատն են գնել անցյալ շաբաթվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, այս կատեգորիայի 5 լավագույն ապրանքներն են՝

-Սրբիչներ

-Sovik մաքրող միջոցներ

-մանկական հիգիենայի միջոցներ անձեռոցիկներ՝ փակվող կափարիչով

-խցանումների դեմ նախատեսված ակտիվ կապսուլաներ

-փափուկ կահույքի և գորգերի մաքրող հեղուկներ

«Այսօր հայ սպառողները վստահորեն ընտրում են առցանց գնումներ ոչ միայն հագուստի ու տեխնիկայի, այլև ամենատարբեր կարիքների համար՝ սկսած մանկական սննդից մինչև մաքրող միջոցներ ու տեքստիլ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ամենաթանկ և ամենավաճառվող ապրանքների ցանկում ներառված են՝ ֆրեոն (պահանջված սառնարանային և օդորակման համակարգերի ոլորտում), ջրով աշխատող ջեռուցման օդորափոխիչներ, Sovik հագուստի խնամքի միջոցներ, MacBook Air նոութբուքեր։

Wildberries&Russ-ը (OOO «RVB») ձևավորվել է շուկայի երկու առաջատարների՝ Wildberries տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման արդյունքում՝ նոր թվային առևտրային հարթակ համատեղ ստեղծելու և փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անխափան գործիքներ տրամադրելու նպատակով։ Ներկայումս միավորված ընկերությունը գործում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում՝ ապրանքները ներմուծվում են այս երկրից։