571.39
6.68
484.93
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին

18:24
07 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների և կարգի բարելավման մասին:

Загружается новость ... "Лево"
 

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում` 2020թ. դեկտեմբերից սկսած կիրառվում են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հետևյալ նոր` բարձրացված սահմանաչափերը.

  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն դրամային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ,

  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն արտարժութային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ,

  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից պակաս է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ (դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով),

  • Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը):

 Երաշխավորման նոր սահմանաչափերը տարածվում նաև արդեն գործող ավանդային պայմանագրերի վրա:

 «ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ միևնույն բանկում մեկ ավանդատուի բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ բոլոր արտարժույթային ավանդները՝ մեկ արտարժութային ավանդ: Եթե ֆիզիկական անձն ունի ավանդներ ՀՀ տարբեր բանկերում, ապա ավանդների երաշխավորման սահմանաչափերը գործում են յուրաքանչյուր բանկում գործող ավանդի համար առանձին»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

 Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիա: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն օնլայն խաղարկության ընթացքում կրկնապատկելու ավանդի տոկոսադրույքը՝ հասցնելով 20% (տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20%-ի դեպքում՝ 19.95%, տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%):

Ավանդների երաշխավորման պայմանների և ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/secondary/avandneri-erashkhavorutyun և https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
19 Սեպտեմբերի 2021
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
ՀՀ երկու քաղաքացիներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
19:58
18 Սեպտեմբերի 2021
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ (ՖՈՏՈ)
Մտավորականները բողոքում էին Անկախության տոնի կապակցությամբ նախատեսված «գունագեղ միջոցառումների» դեմ, կան բերման ենթարկված ակտիվիստներ.ՖՈՏՈ
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
12:09
17 Սեպտեմբերի 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.Հայկ Մամիջանյան (ՎԻԴԵՈ)
«Պատիվ ունեմի» պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ունեն հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.ՎԻԴԵՈ
12:02
17 Սեպտեմբերի 2021
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ, ավարտվել է արդիականացման երկրորդ փուլը


11:18
17 Սեպտեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում.ՍԽԵՄԱ
11:06
17 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է