579.01
6.51
487.67
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար

15:45
22 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում հաճախորդներին և իրենց ընտանիքի անդամներին առաջարկում է օգտվել «Փրայմ» և  «Արտոնություն» փաթեթներից, որոնք հաճախորդներին ընձեռում են ֆինանսական միջոցների կառավարման բացառիկ հնարավորություն, բարձրակարգ անհատական սպասարկում և արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտներ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: 

Մասնավորապես, «Փրայմ» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է բազմարժութային պրեմիում դասի Visa Infinite վարկային քարտ, իսկ «Արտոնություն» փաթեթը հիմնված է պրեմիում դասի Mastercard World Black Edition վարկային քարտի վրա, որոնք առանձնանում են վարկավորման շահավետ պայմաններով, բարձրակարգ սպասարկմամբ և ակումբային բացառիկ ծրագրով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդները կարող են օգտվել անհատական ​​մենեջերի ծառայությունից, որը երաշխավորում է հարմարավետ և որակյալ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին անհատական ​​մոտեցմամբ՝ հաշվի առնելով հաճախորդի կարգավիճակը և պահանջմունքները»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդների կողմից ներդրվող ավանդների դիմաց Բանկը տրամադրում է բարձր տոկոսադրույք, 50% զեղչ Բանկի անհատական ​​պահատուփերում թանկարժեք իրեր պահելիս, արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք, ճանապարհորդությունների ընթացում բժշկական ապահովագրություն և շատ այլ արտոնություններ:

«Փրայմ» և «Արտոնություն» փաթեթների հաճախորդներին տրամադրվում են նաև վարկավորման արտոնյալ պայմաններ և սակագներ: Հաճախորդները կարող են օգտվել մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ձևակերպել հիփոթեքային վարկեր, ավտովարկեր և այլն:

«Բանկի «Փրայմ» և «Արտոնություն» մասնաճյուղերում պրեմիում հաճախորդները կարող են լուծել ոչ միայն իրենց ֆինանսական հարցերը, այլ նաև անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամ պարզապես հանգստանալ մեկ բաժակ սուրճի շուրջ՝ հարմարավետ միջավայրում»,- նշում են բանկից:

Բանկն ապահովում է գաղտնիության և հաշիվների պահպանման անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև առաջարկում է հաճախորդներին ներդրումների իրականացման և կապիտալի բազմապատկման հուսալի գործիքներ՝ Բանկի բրոքերային ծառայությունների և ստանդարտացված ոսկու ձուլակտորների գնման միջոցով:

«Փրայմ» փաթեթի լրացուցիչ արտոնություններն են. տարեկան 6 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն` մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ծածկույթով, մինչև 25% զեղչ և հատուկ առաջարկներ աշխարհի 900 հյուրանոցներում՝ «Luxury Hotel Collection» ծրագրի շրջանակներում հյուրանոցներ ամրագրելիս, «Կոնսյերժ» ծառայություն` տրանսպորտային միջոցների և զվարճանքի տարբեր միջոցառումների տոմսերի ամրագրման հնարավորությամբ, հյուրանոցներում ազատ համարներ գտնելու և նվերների առաքման աջակցություն, ChatBot ծառայություն. փաթեթի բոլոր արտոնությունների մասին տեղեկատվության տրամադրում մեկ հարթակում` Telegram և Viber հավելվածների միջոցով:

«Արտոնություն» փաթեթի առավելություններն են. տարեկան 1 անվճար մուտք ամբողջ աշխարհի օդանավակայանների Lounge գոտիներ, անվճար ճանապարհորդության ապահովագրություն` մինչև 30,000 Եվրո ծածկույթով, Boingo Wi-Fi ծառայություն` ճանապարհորդելիս անսահմանափակ հասանելիություն Wi-Fi ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ անլար ինտերնետ ինքնաթիռում:

Փաթեթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ https://www.vtb.am/am/privilege/ և https://www.vtb.am/am/private/ կամ զանգահարելով «Փրայմ» մասնաճյուղ 010 585985 և «Արտոնություն» մասնաճյուղ 010 606090 հեռախոսահամարներով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:43
12 Սեպտեմբերի 2020
Խաղաղությունը մեր թշնամիների դեպքում վաստակվում է միայն ուժեղ լինելով. Դավիթ Ամալյան (ՎԻԴԵՈ)
Խաղաղությունը մեր թշնամիների դեպքում վաստակվում է միայն ուժեղ լինելով. Դավիթ Ամալյան. ՎԻԴԵՈ
17:30
12 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են կարանտինի ընթացքում դիմակ կրելու կանոնները
Հրապարակվել են կարանտինի ընթացքում դիմակ կրելու կանոնները
15:47
12 Սեպտեմբերի 2020
Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել ալկոհոլային թունավորումից. մահերի ընդհանուր թիվը հասավ 21–ի
Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել ալկոհոլային թունավորումից. մահերի ընդհանուր թիվը հասավ 21–ի

15:35
12 Սեպտեմբերի 2020
Նա պայքարում էր արդարության համար. Երևանում հրաժեշտ տվեցին լրագրող Դանա Մազալովային (ՎԻԴԵՈ)
Նա պայքարում էր արդարության համար. Երևանում հրաժեշտ տվեցին լրագրող Դանա Մազալովային. ՎԻԴԵՈ
14:05
12 Սեպտեմբերի 2020
Ինչպե՞ս COVID-19–ի պայմաններում կազմակերպել ուսումնական հաստատությունների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս COVID-19–ի պայմաններում կազմակերպել ուսումնական հաստատությունների գործունեությունը. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
12:18
12 Սեպտեմբերի 2020
ՃՈ–ն հայտարարություն է տարածել վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգի մասին
ՃՈ–ն հայտարարություն է տարածել վարորդական վկայականների փոխանակման ընթացակարգի մասին
11:16
12 Սեպտեմբերի 2020
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 171 քաղաքացի, երկու մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 171 քաղաքացի, երկու մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
10:59
12 Սեպտեմբերի 2020
172 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45675–ի
172 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45675–ի, կատարվել է 3372 թեստավորում
10:37
12 Սեպտեմբերի 2020
Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում. հանրային միջոցառումների կազմակերպման ի՞նչ սահմանափակումներ են գործում
Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում. հանրային միջոցառումների կազմակերպման ի՞նչ սահմանափակումներ են գործում
09:00
12 Սեպտեմբերի 2020
Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում, ի՞նչ է դա ենթադրում, Ջուլֆալակյանի ու Հարությունյանի տարաձայնությունները. ամփոփում նախորդ շաբաթվա լրահոսը
Կարանտին ՀՀ–ի ողջ տարածքում, ի՞նչ է դա ենթադրում, Ջուլֆալակյանի ու Հարությունյանի տարաձայնությունները. ամփոփում նախորդ շաբաթվա լրահոսը
21:06
11 Սեպտեմբերի 2020
Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին
Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին
20:31
11 Սեպտեմբերի 2020
Սերժ Սարգսյանի պահպանության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել, վնասը գնահատվում է մոտ 20 հազար դոլար
Սերժ Սարգսյանի պահպանության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել, վնասը գնահատվում է մոտ 20 հազար դոլար