Վթարային ջրանջատում՝ Երևանի 2 վարչական շրջաններում
12.06.2025,
11:02
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված ջրանջատումներ են նախատեսված Երևանի 2 վարչական շրջաններում։
Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ս.թ հունիսի 12-ին 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Քրիստափորի 20-35 տների ջրամատակարարումը:
Ս.թ. հունիսի 12-ին 11:00-15:00-ն կդադարեցվի նաև Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի Այգիներ փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։