Վթարային աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ բնակավայրերում

07.10.2025, 09:53
Վթարային աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի ՀՀ  մարզերից մեկի  որոշ բնակավայրերում
Վթարային աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի ՀՀ  մարզերից մեկի  որոշ բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վթարային աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի ՀՀ Շիրակի մարզի որոշ բնակավայրերում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ի ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի ք.Մարալիկ, գ.Բենիամին ,գ.Սարատակ ,գ.Լուսակերտ, գ.Հոռոմ, գ.Հայրենյաց ,Ձորակապ գյուղի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում