Վթար է․ Երևանի կենտրոնում և Արաբկիրում դադարեցվել է գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Պահարանային գազի կարգավորիչ կետի աշխատանքի խափանման պատճառով մայիսի 21-ին ժամը 06։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Խորենացու փողոցներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Բացի այդ, ժամը 06։30-ից դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Գրիբոյեդովի, Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։