Վթար է․ 36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

19.10.2025, 15:10
Վթարի հետևանքով 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում
Վթար է․ 36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վթարի հետևանքով 36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 21 –ի ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի, Հ.Էմինի, Մանուշյանի, Վ.Այգեկցու ,Ռիգայի, Համո Սահյանի, Բակունցի, Օրբելի, Կալենցի, Ա.Տեր-ավետիքյան /արաբկիր 38 փ. ,Նիկոլ Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Գուլակյանի, Երզնկյանի, Քեռու, Գր.Արծրունի, Գրիբոյեդովի, Վ.Համբարձումյանի ՇԵՆՔ 2-6, Հակոբյանի, Սեվոստոպոլյան, Ա.Խաչատրյանի, Ա.Խաչատրյանի 1 Նրբ., Վահր.Փափազյանի 2 Նրբ., Մարշալ Բաղրամյան 2 Նրբ., Մարշալ Բաղրամյան 3 Նրբ., Մարշալ Բաղրամյան 4 Նրբ., Կիեվյան 2 Նրբ, Գյուլբենկյանի, Վ.Վաղարշյանի ՇԵՆՔ 12-32/10, Վահր.Փափազյանի ՇԵՆՔ 21-118/1, Վ.Առաջին, Վեհափառ /կասյանի, Կոմիտասի ՇԵՆՔ 1-32, Սունդուկյանի ՇԵՆՔ 1-7, ՏՈւՆ 5-24, Ավետ Ավետիսյանի ՇԵՆՔ 1-23, Մարշալ Բաղրամյանի ՇԵՆՔ 21-89, Կիեվյան ՇԵՆՔ 18-32, Սբ.Աբգար Թագավորի, Ջեյմս Բրայսի, Այգեձոր փողոցի ջրամատակարարումը:

Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 21 –ի ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պռոշյանի, Պռոշյանի 1 Նրբ., Կոնդ, Հնդկաստանի, Ռուսթավելի, Սիմեոն Երեվանցու, Ֆրիկի, Պարոնյանի 15-50/3 Շենքերի, Մ.Սարյանի 22, 24-24/1, 26 զույգ Շենքերի, Իսրայելյանի 43 Շենքի, Հ.Կոզեռն փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։