Վրաստանը չի բացառում «Գազպրոմի» հետ համաձայնագրի հրապարակումը երկկողմ համաձայնության դեպքում
30.01.2017,
20:25
Վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել «Գազպրոմի» հետ Հայաստանին ռուսական գազի տարանցիկ մատակարարման սակագնի համաձայնագրի մանրամասների հրապարակման վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել «Գազպրոմի» հետ Հայաստանին ռուսական գազի տարանցիկ մատակարարման սակագնի համաձայնագրի մանրամասների հրապարակման վերաբերյալ, ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն։
Ինչպես հայտնում է Грузия Онлайн–ը, նրա խոսքով, հրապարակման մասին որոշումը փոխհամաձայնություն է պահանջում։
«Ինչ վերաբերում է հրապարակմանը, կոնկրետ վրացական կողմը չի կարող որոշել, թե որ դետալները պետք է հրապարակվեն։ Դա պետք է կատարվի երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Ինչպես արդեն ասացի, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, տարբեր նամակներ ենք ստանում, որ պետք է հրապարակվեն SOCAR–ի, «Շահ–Դենիզի» հետ համաձայնագրերը։ Կարծում եմ` դա ճիշտ չէ, քանի որ նման համաձայնագրերը նորմար զարգացած երկրներում կոմերցիոն գաղտնիք են»,– ասել է Քալաձեն և ավելացրել, որ «Գազպրոմի» հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է։
Ինչ վերաբերում է էներգետիկայի նախարարին խորհրդարանական նախաձեռնությամբ խորհրդարան կանչելը, ապա Քալաձեն ասել է, որ տրամադրվել է սպառիչ տեղեկատվություն, որը հետաքրքրում էր բնակչությանը։
Վրաստանը 2007 թվականից չի գնում ռուսական գազ։ Գազի հիմնական ներկրողն Ադրբեջանն է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել է ավելացնել մատակարարումների ծավալները։ Մինչ օրս Վրաստանը ռուսական գազի` Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը ստանում էր որպես տարանցման վճարում։ «Գազպրոմ էքսպորտի» հետ Վրաստանի պայմանագիրը լրացել է հունվարի 1–ին։ Նոր համաձայնագրի բանակցությունները ձգձգվել են այն պատճառով, որ «Գազպրոմը» պահանջում էր տարանցման վճարումը փողով, այլ ոչ գազով, ինչպես առաջարկում էր Վրաստանը։ -0-