Ովքեր են ներառված առողջության ապահովագրության համակարգի առաջին փուլում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առաջին փուլով առողջության ապահովագրության համակարգում ներառվելու պայմանները։
«Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը»,- Facebook-ի իր էջում տեղեկացրել է նախարարը՝ ընդգծելով անհրաժեշտ պայմանները։
- ՀՀ քաղաքացիություն
- 183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)
-65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից
ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե`ոչ
բ/ Աշխատում են և ունեն եկամուտ, թե`ոչ
գ/ Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե`ոչ
դ/ Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե`ոչ։
Նշենք, որ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը կներդրվի փուլերով։ Ինչպես հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2026 թ.-ին մեկնարկող առաջին փուլում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաներն ու 65-ից բարձր տարիքի քաղաքացիները։

