Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության՝ Վերջին զանգի միջոցառումներին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը զգուշացնում է, որ վաղը՝ մայիսի 23–ին հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ․ Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության
«Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։
Գերատեսչությունից միջոցառումների մասնակիցներին հորդորում են դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։